ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի ընկերներ, հարգելի քաղաքացիներ,
Երեկ Ազգային ժողովի ելույթի ժամանակ՝ պատկերավոր նկարագրելու համար ԲՀԿ-ի իրավիճակը նախորդ ընտրություններում, որը դաշինք լինելով ինքն իրեն շարունակում էր կուսակցություն ներկայացնել՝ իր բոլոր հետևանքներով, անվանել եմ տրանսգենդեր դաշինք։
Ելույթս հետհայաց նայելուց հետո, սակայն, նկատել եմ, որ դա վնասարար է տրանսգենդեր անձանց իրավունքների տեսանկյունից, ձևակերպումս ոչ զգայուն է և կարծրատիպեր վերարտադրող, ինչի համար ներողություն եմ խնդրում։
Այնուամենայնիվ, քանի որ քաղաքական գործունեությունը դիրքորոշումների մասին է, հարկ եմ համարում արտահայտել դիրքորոշումս այս հարցի կապակցությամբ։ Գենդերային ինքնությունը մարդու անձնական ազատության դաշտում է, և ցանկացած խտրականություն կամ անզգույշ ձևակերպում, որը կարող է խոցելի դարձնել որևէ խմբի, հակասում է իմ քաղաքական ու մարդկային սկզբունքներին։ Ուստի կարևոր եմ համարում ընդունել սխալն ու շարունակել աշխատել ավելի զգայուն և հարգալից քաղաքական խոսույթ ձևավորելու ուղղությամբ»։