Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 11։00-ի սահմաններում ավազով բարձված «HOWO» մակնիշի բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի վնասման հետևանքով կողաշրջվել է։
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ավտոմեքենան չի հայտնվել գետում, քանի որ երկաթե ճաղավանդակի և բետոնե պատնեշի վրա էր ընկել։