Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
Սեպտեմբերի 29-ին տեղի կունենա «Երևանի կայուն քաղաքային տրանսպորտ և էլեկտրական շարժունակություն» (EMERGE) ներդրումային ծրագրի հայեցակարգային լուծումների վերաբերյալ հանրային քննարկում։
Ծրագիրը նպատակ ունի նպաստել Երևանի հանրային տրանսպորտի արդյունավետության, անվտանգության և մատչելիության բարելավմանը։ Ուսումնասիրվում են էլեկտրական նոր շարժակազմի ներդրման, դեպոների վերակառուցման ու արդիականացման, ինչպես նաև առաջնային տրանսպորտային միջանցքների ձևավորման լուծումները։
Քննարկման ընթացքում կներկայացվեն ծրագրի հիմնական բաղադրիչները, առաջարկվող տրանսպորտային և ենթակառուցվածքային լուծումները, դրանց հնարավոր բնապահպանական ու սոցիալական ազդեցությունները և մեղմման միջոցառումները, ինչպես նաև հողի օտարման, վերաբնակեցման ու փոխհատուցման սկզբունքները։
Սեպտեմբերի 29, 2026 թ.
09:30–13:30
«DoubleTree by Hilton Yerevan City Centre» հյուրանոց, Գրիգոր Լուսավորչի փ. 4/2
Մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց հարցերը,
առաջարկություններն ու դիտարկումները։
Ցանկալի է նախապես գրանցվել մինչև սեպտեմբերի 26-ը՝ ժամը 18:00-ն՝ լրացնելով նախագրանցման հայտը
Հանրային քննարկմանը հնարավոր է մասնակցել նաև առանց նախնական գրանցման։