Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը սոցցանցի իր էջում գրել է․


«Թե բա՝ "Ղարաբաղի անկախության հանրաքվեն Հայաստան-ԼՂ միավորման որոշումը դարձրել է պատմական փաստաթուղթ"։ Այսինքն, 1991 թ․ դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղը Հայաստանի՞ց է անկախացել։ Բա էլ ի՞նչ իմաստ ունի Սահմանադրության նախաբանում 1990 օգոստոսի 23-ի Հռչակագրին հղումը պահել։ Հայաստանի Սահմանադրությունը ՀՀ-ից 35 տարի առաջ անկախացած եւ կորստյան մատնված երկրի, նրա տարածքի, բռնատեղահանված բնակչության հետ ի՞նչ կապ ունի, ինչու՞ պիտի ունենա։ Իսկ եթե պիտի ունենա, էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել»։