Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները։ ԿԸՀ-ից հիշեցնում են, որ առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է։


2026 թվականի հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով  ընտրություններ են անցկացվելու 19 համայնքներում՝ Արտաշատում, Արմավիրում, Արաքսում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, Հրազդանում, Ծաղկաձորում, Գառնիում, Արթիկում, Ախուրյանում, Գորիսում, Մեղրիում, Եղեգնաձորում, Վայքում, Ջերմուկում, Իջևանում, Դիլիջանում և Ստեփանավանում։


Միևնույն ժամանակ, մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։