ՀՀ նախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանում զբոսաշրջության տարբեր ուղղությունների զարգացման հնարավորությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ Նուեյսիին։


Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու և Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող շարունակական ուշադրության համար։ ԶՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ սիրով է այցելում Հայաստան և առանձնահատուկ վերաբերմունք ունի մեր երկրի նկատմամբ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության տարբեր ուղղությունների զարգացման հնարավորությունները։ Առանձնահատուկ կարևորվել է բժշկական և առողջապահական զբոսաշրջության զարգացումը՝ հաշվի առնելով Հայաստանի առկա ներուժը։


Կողմերը նշել են, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր նախապայման է զբոսաշրջության հետագա զարգացման և զբոսաշրջային հոսքերի աճի համար։