ԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում տեղամասային հանձնաժողովների ղեկավար պաշտոնների բաշխումը

2026 թվականի սեպտեմբերի 22-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների 2026 թվականի հոկտեմբերի 25-ի ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։


«Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 315-ական,

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 143-ական,

«Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 59-ական։


ԿԸՀ որոշման համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում 2026 թվականի սեպտեմբերի 25-30-ը՝ մինչև ժամը 18։00-ը:


ԿԸՀ նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ՝ ԿԸՀ-ն հավատարմագրել է Բնակավայրերի համաչափ զարգացում հասարակական կազմակերպության դիտորդական առաքելության դիտորդներին՝ 2026 թվականի հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։