Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Ի տարբերություն աշխարհում ընթացող շատ այլ հակամարտությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործարքի համար առկա էին բոլոր նախադրյալները»:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը՝ անդրադառնալով 2025 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած Վաշինգտոնի գագաթնաժողովին:
«Երկու երկրի՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարներն աներևակայելի պրագմատիկ և հասուն էին և հասկանում էին, որ խաղաղության համաձայնագիրը երկարաժամկետ հակամարտության համար ավելի լավ լուծում է, քան դրա այլընտրանքը:
Եվ ամենակարևորը՝ մեր կողքին էր նախագահ Դոնալդ Թրամփը իր համապարփակ աջակցությամբ»,- նշել է Ուիթքոֆը: