Իրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն

Սեպտեմբերի 24-ին իրավապահները հայտնաբերել են սեպտեմբերի 22-ին Երևանի Նազարբեկյան 26 շենքի բակում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով Երևանի բնակիչ 52-ամյա Գևորգ Սարգսյանին սպանելու նպատակով վրաերթի ենթարկողին։


Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում այսօր վրաերթ կատարողը, ով Երևանի բնակիչ 38-ամյա Համբարձում Հովհաննիսյանն է, առավոտյան ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ Հ․ Հովհաննիսյանը ձերբակալվել է։


Հիշեցնենք, որ Երևանում աներորդին «Լեքսուս»-ով վրաերթի էր ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի, վերջինս հիվանդանոցում մահացել էր: