ՊՆ պարզաբանումը՝ ի գիտություն «5-րդ ալիքի» և այն անձանց, ում հղում է անում լրատվամիջոցը

Պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով «5-րդ ալիքի» և այն անձանց, ում հղում է անում լրատվամիջոցը, պարզաբանել է.


«Ի գիտություն «5-րդ ալիքի» և այն անձանց, ում հղում է անում լրատվամիջոցը՝ Պաշտպանության նախարարությունը մահվան դեպքերի հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն հանրայնացնելու իրավասություն չունի: 


Այն վերապահված է բացառապես վարույթն իրականացնող մարմնին։ Այս ընթացակարգին քաջատեղյակ են նաև «5-րդ ալիքի» մեր գործընկերներից առնվազն մի քանիսը»։