Բարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 77-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:


Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհավորել է Չինաստանի բարեկամ ժողովրդին այս նշանակալի օրվա կապակցությամբ՝ մաղթելով հարատև խաղաղություն, բարգավաճում և բարօրություն։


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Բարձր ենք գնահատում մեր երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացումը, տնտեսական և առևտրային կապերի ընդլայնումը, ինչպես նաև Չինաստանի աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին»:


Փոխվարչապետը առանձնահատուկ կարևորել է վերջերս կնքված Ուղևորների և բեռների փոխադրման մասին միջպետական համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է ստեղծում տրանսպորտային, լոգիստիկ և առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար։


Մհեր Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների և կառավարությունների համատեղ աշխատանքի շնորհիվ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել։