Պուտինը ողջունել է Վաշինգտոն-Պեկին երկխոսությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցություններին։


Պուտինը նշել է, որ Թրամփի և Սի Ծինփինի բանակցությունների առնչությամբ «խանդի մասին խոսք չկա» և ընդգծել, որ ողջունում է Վաշինգտոնի և Պեկինի երկխոսությունը։


Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների միջև ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության, այդ թվում՝ Ռուսաստանի տնտեսության վրա։


Պուտինը նշել է, որ ներկայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը գրեթե զրոյական մակարդակի է, մինչդեռ Չինաստանի հետ Ռուսաստանի առևտրի ծավալները շարունակում են աճել։


Անդրադառնալով Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովին իր մասնակցության հնարավորությանը՝ Պուտինը նշել է, որ հակված է մասնակցելու միջոցառմանը, սակայն որոշումը կախված կլինի այդ ժամանակ Ռուսաստանի ներսում ստեղծված իրավիճակից։


Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մասնակցելու է Չինաստանում նոյեմբերի 18-19-ը նախատեսված APEC-ի գագաթնաժողովին։


Չի բացառվում, որ գագաթնաժողովի շրջանակում կարող է կազմակերպվել նաև Թրամփի և Պուտինի հանդիպումը։