Երևանում գազային ատրճանակից օդ են կրակել. կա ձերբակալված

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ ռեստորանային համալիրներից մեկի մոտ, կրակոցներ են հնչել։


«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ եղել են դեպի օդ կրակոցներ գազային ատրճանակից, կրակոցներ արձակած անձը տեղում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Քննչական կոմիտե: