Քաղաքացիակենտրոն լրատվություն
2 ամսով երկարաձգվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի նախկին տնօրեն Արման Դավթյանի կալանքի ժամկետը:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը ձերբակալվել էր հուլիսի 31-ին առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով: