Քաղաքացիակենտրոն լրատվություն
Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկի ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Հայկական ժամանակ»-ին այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու (3 դրվագ) դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասացին ՔԿ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 120 հասցեի մոտակայքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է։ Կա 3 զոհ։