«Վերակառուցում ենք Երևանի հարավային մուտքը՝
Այսօր տեղում մեկնարկեցինք Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթ 1-ին փողոց խաչմերուկի շինարարությունը։ Սա քաղաք մտնող ամենածանրաբեռնված հատվածներից է, որտեղ տարիներով խցանումներ ու վթարային իրավիճակներ էին առաջանում։
Ի՞նչ ենք անում․
Երթևեկությունը տանում ենք տարբեր մակարդակների վրա։ Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց (28մ և 22մ)։
Արդյունքում․
Քաղաք մտնող, դուրս եկող ու տարանցիկ հոսքերը լրիվ կտարանջատվեն։
Կբեռնաթափվի հարավային մուտքը, կբարելավվի Հյուսիս–հարավի հետ կապը։
Մրցույթներն անցած են, պայմանագրերը կնքված: 1.5 մլրդ դրամանոց այս խոշոր ծրագիրն իրականացնում ենք ՀՀ կառավարության աջակցությամբ և 16 ամիս անց այստեղ կունենանք անվտանգ ու անխափան երթևեկություն»։