Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 5-ին՝ ժամը՝ 11:00-ից մինչև հոկտեմբերի 6-ը՝ ժամը՝ 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: