Ռուսաստանի ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն` «ռուս զինվորականները շարունակում են համակարգված հարվածներ հասցնել Կիևում և Ուկրաինական այլ քաղաքներում ռազմական նշանակության օբյեկտներին՝ ի պատասխան Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների և խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական գործողությունների»:
ԱԳՆ-ից նշել են, որ հնարավոր բացասական հետևանքների պատասխանատվությունն «ամբողջությամբ ընկնում է նրանց վրա, ովքեր անտեսում են այդ նախազգուշացումը»:
ԱԳՆ-ից հիշեցրել են, որ ռուսական կողմը մայիսին նախապես կոչ էր արել Կիևում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել քաղաքը, հրաժարվել Ուկրաինա այցելելուց, իսկ երկրի բնակիչներին՝ չմոտենալ ռազմական և վարչական ենթակառուցվածքների օբյեկտներին: