Դատախազությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով` պետական պարգևների և դասային աստիճանի են արժանացել ՀՀ գլխավոր դատախազության երեք ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Մասնավորապես.
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառայողական գործուղման պատճառով Ծովակ Մնացականյանը չէր մասնակցել պետական պարգևի հանձնման՝ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած արարողությանը, այսօր՝ Դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նրան է հանձնել Մխիթար Գոշի մեդալը։
Գլխավոր դատախազը շնորհավորել է պարգևատրվածներին, ընդգծել է նրանց աշխատանքի կարևորությունը և նշել, որ պետական պարգևներն ու շնորհված դասային աստիճանը մասնագիտական գործունեության, պատասխանատվության և ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման գնահատականն են: