Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Նարեկ Ո․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Հաղթանակ կամրջից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակին ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։