Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում նոյեմբերի 8-ի երեկոյան ժամերից և 9-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ թաց ձյան տեսքով։


Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։


Նոյեմբերի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 9-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։