Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել: 


Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Ադրբեջանի և Պակիստանի միջև բարեկամական, եղբայրական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության զարգացումը, կարևորվել է բարձր մակարդակի պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների դերը երկկողմ կապերի հետագա ամրապնդման գործում: 


Շարիֆը նշել է, որ Պակիստանի ժողովուրդը մեծ հարգանք և ակնածանք է տածում Իլհամ Ալիևի և Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ: Պակիստանի վարչապետը գոհունակություն է հայտնել Իսլամաբադում ադրբեջանական մոդելի ծառայությունների կենտրոնի գործունեության կապակցությամբ, խնդրել է Ադրբեջանին աջակցություն ցուցաբերել Պակիստանի այլ շրջաններում այդ փորձի կիրառման հարցում: 


Ալիևը համաձայնություն է հայտնել այդ ուղղությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: