Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես է եկել «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագծի շնորհանդեսին։


«Համաշխարհային առևտրի կենտրոնը» այդպիսի մի համաշխարհային բրենդ է, որը այսպիսով ներկայանում է Հայաստանում, և այս օրը շատ սիմվոլիկ է նաև հետևյալ առումով. մենք շատ ուրախ կլինենք շատ հաճախ նման արդյունավետության ոչ աշխատանքային աշխատանքային օր ունենալ, որովհետև, եթե շատ մակերեսային հաշվարկ անենք, մոտավորապես առնչվեցինք Հայաստանում մեկ միլիարդ դոլարի ներդրումային նախագծերի հետ, որովհետև այսօր Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկում, «Լիդիան» ընկերության կողմից սիմվոլիկ առաջին ոսկու ձուլակտորի թողարկմանը ականատես եղանք։ Այսօր այսպիսի նախագծի մեկնարկին ենք մասնակցում և ականատես լինում, և դա՝ Երևանի տարեդարձի առիթով։


Ինձ համար սա պատմություն է այն մասին, որ Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս»,- նշել է վարչապետը։