Դավիթ Խուդաթյանն ու Վահագն Արսենյանը հետևել են Ջերմուկում ընթացող շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի հետ այցելել է Ջերմուկ՝ տեղում ծանոթանալու քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:


Այս մասին սոցիալական ցանցերի իր էջում հայտնել է նախարար Դավիթ Խուդաթյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։


«Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի հետ հետևեցինք Ջերմուկում ընթացող շինարարական աշխատանքներին»,- գրել է նախարարը։