Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Հոկտեմբերի 13-ի, 14-ի և 16-ի երեկոյան ժամերին, 15-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի և 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Հոկտեմբերի 13-ի և 14-ի ցերեկը, 15-16-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։