Հաքերներն անջատել են Ֆրանսիայի հարյուրավոր սուպերմարկետների սառնարանները․ խանութները ստիպված են եղել դեն նետել սնունդը

Հոկտեմբերի 11-ի գիշերը Ֆրանսիայում խոշոր կիբեռհարձակում է տեղի ունեցել առևտրային ցանցերի վրա։ Հաքերները կոտրել և տաքացման ռեժիմի են միացրել  Intermarché, Coopérative U և Leclerc ցանցերի հարյուրավոր սուպերմարկետների սառեցման համակարգերը։



Bloomberg-ի փոխանցմամբ՝ սառնարանները շուրջ վեց ժամ տաքացել են մինչև 50°C, ինչի հետևանքով խանութները ստիպված են եղել դեն նետել հսկայական քանակությամբ միս, սառեցված մթերք և բանջարեղեն։



Խոցված համակարգերի մատակարար դանիական Danfoss ընկերությունը հայտնել է, որ հաքերները թիրախավորել են հիմնականում կառավարման հնացած մոդելները, որոնց ծրագրային թարմացումներն այլևս չէին իրականացվում։