Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի ավագանու որոշմամբ՝ 1532 քաղաքացի կազատվի բնակելի անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի առկա պարտավորությունների ու հաշվարկված տույժերի վճարումից։ Արտոնության ընդհանուր չափը կկազմի 58 մլն 122 հազար 686 դրամ։
Արտոնությունից կօգտվեն՝
Նշված քաղաքացիներից 533-ը 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ են, իսկ 999-ը՝ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց և զոհվածների ընտանիքների անդամներ: