Հայաստանի կառավարությունը երբեք չի մտնի մի պրոցեսի մեջ, որը դեմ է Իրանին կամ մյուս հարևան երկրներին. Սիմոնյան

«Հայաստանի կառավարությունը երբեք չի մտնի մի պրոցեսի մեջ, որը դեմ է Իրանին կամ մյուս հարևան երկրներին»:


Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։


«Մեր գործընկերները դրա մասին տեղեկացված են, մենք երբեք չենք մտնի որևիցե պրոցեսի մեջ Իրանի դեմ կամ մեր հարևաններից որևիցե մեկի դեմ: Դա մեր քաղաքական դիրքորոշումն է։


Բացի այդ, TRIPP–ը տնտեսական ծրագիր է, և դա չի նախատեսում, որ այնտեղ զինված գոնե մեկ զինվոր է լինելու»,-ասել է Սիմոնյանը։