Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է Թուրքիայի Հանրապետության նախագահական մշակույթի և արվեստի քաղաքականության խորհրդի անդամ, «Luys Medya»-ի կառավարման խորհրդի նախագահ Արամ Քուրանին։


Այս մասին հայտնում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից։


Հանդիպման ընթացքում քննարկվել են «Luys Medya»-ի գործունեության զարգացման ուղին, միջազգային հեռարձակման ոլորտում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-ների միջոցով հաղորդակցության և երկխոսության հնարավորությունները։