ՌԴ ԱԱԾ-ն Սախալինում ճապոնացի լրագրողի է ձերբակալել՝ լրտեսության կասկածանքով

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԱԾ/ФСБ) Սախալինում լրտեսության կասկածանքով ձերբակալել է ճապոնացի լրագրողի։


Ինչպես հայտնում են  ռուսական ԶԼՄ-ները, լրագրողը ճապոնական «Հոկայդո շիմբուն» թերթի թղթակիցն է և աշխատել է  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում՝ ունենալով հավատարմագրում։ Ըստ տեղեկությունների՝ լրագրողը կասկածվում է ճապոնական հատուկ ծառայությունների օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։


Նա ձերբակալվել է Սախալինում՝ մեկնելուց մեկ օր առաջ, երբ պատրաստվում էր լքել Ռուսաստանը, ինչից հետո նրան տեղափոխել են Մոսկվա։