Քաղաքացիակենտրոն լրատվություն
Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը նվաճել է բրոնզե մեդալ Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ային քաղաքում անցկացված աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ռոբերտ Փիլիպոսյանը 13 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։
Նշենք, որ Ռոբերտը զբաղեցրել է նաև մրցանակային 4-րդ հորիզոնականը արագ շախմատի առաջնությունում։