Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։