«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը փորձել է արգելված իրեր փոխանցել ազատազրկվածներին

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում օրերս  ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը պատրաստվում է արգելված իրեր փոխանցել ազատազրկված անձանց։ Այս մասին հայտնում են ՔԿՀ-ից:


Տարածքային բաժնի ծառայողների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում անվտանգության ապահովման բաժնի ծառայողն իր անձնական ավտոմեքենայից ինքնակամ հանձնել է պոլիէթիլենային տոպրակ, որում առկա է եղել երկու բջջային հեռախոս։


Անվտանգության ապահովման բաժնի ծառայողը հայտարարել է, որ տվյալ հեռախոսները ցանկացել է փոխանցել ազատազրկված անձանց։


Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։