Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Գևորգ Թորոսյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Գևորգ Թորոսյանին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:


Նախարարը շնորհավորել է Թորոսյանին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա փորձն ու գիտելիքները կնպաստեն ոլորտի զարգացմանն ու առկա խնդիրների արդյունավետ լուծմանը։


Գևորգ Թորոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին վստահության և Հայաստանի Հանրապետությանը ծառայելու հնարավորության համար՝ ընդգծելով, որ իր առաջնահերթություններն են լինելու քաղաքացիական ավիացիայի ոլորտի շարունակական զարգացումը և նոր մարտահրավերներին արդյունավետ արձագանքումը։