Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել 2,86 միլիարդ եվրո

Եվրահանձնաժողովը Ուկրաինային է հատկացրել 2,86 միլիարդ եվրո, որն ուղղվելու է մասնավորապես անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ձեռքբերմանը։ Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի տարածած պաշտոնական հայտարարության մեջ։


«Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 2,86 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրով նախատեսված ռազմական վճարումների շրջանակներում։ Այս տրանշը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի, ՀՕՊ միջոցների, հրթիռների, ռադարների, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների և ռազմամթերքի գնման համար»,- նշվում է հայտարարության մեջ։