Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորմանը. Լավրով

Ռուսաստանը երբեք հարվածներ չի հասցրել ուկրաինական ենթակառուցվածքներին, որոնք չեն աջակցել ահաբեկչական հարձակումներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցությունների ընթացքում։


Լավրովը նշել է, որ Մոսկվան շահագրգռված չէ էներգակիրների գների բարձրացմամբ և կողմնակից է կայունությանը։


Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ու Իրանը նավթագազային ոլորտում համագործակցության մեծ հեռանկարներ ունեն։


Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը ողջունում է տարածաշրջանում հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով կարգավորելու Իրանի ձգտումը։


ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը։