Դաշնակցական Ռազմիկ Այվազյանին երբևէ չեմ հանդիպել․Արմավիրի մարզպետը դատի կտա Դանիել Իոաննիսյանին

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Դանիել Իոաննիսյանը քիչ առաջ հայտարարել է, թե ես իբր դաշնակցական Ռազմիկ Այվազյանին հորդորել եմ մտածել բանակում ծառայող որդու մասին և չառաջադրվել Արմավիրի ընտրություններում։


Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես ոչ միայն երբեք նման բան չեմ ասել Ռազմիկ Այվազյանին, այլև երբեք, ոչ մի անգամ կյանքումս ՉԵՄ ՀԱՆԴԻՊԵԼ այդ մարդուն։


Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին։