Կնոջը հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով, այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից։


«Տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալված է»,- նշել են ՔԿ-ից։


Հիշեցնենք՝ երեկ սոցցանցերում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է տղամարդը ճնշում գործադրում իր կնոջ նկատմամբ, ինչին միջամտում է մեկ այլ կին, որի հետ խոսակցությունը վերածվում է փոխադարձ վիրավորանքների, հնչում են հայհոյախառն արտահայտություններ, խախտվում է հասարակական կարգը։