Անահիտ Ավանեսյանը Սեուլում մասնակցել է World Bio Summit 2026 համաժողովին

Սեուլում մեկնարկել է World Bio Summit 2026 հեղինակավոր համաժողովը, որն այս տարի կրում է «Կենսաառողջապահական նորարարությունների ընդլայնումն արհեստական բանականության (AI) միջոցով» խորագիրը։


ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է առողջապահության ոլորտում արհեստական բանականության կիրառման հնարավորություններին, Հայաստանի փորձին և միջազգային համագործակցության կարևորությանը։


«Հայաստանը զարգացնում է «Արմեդ» ազգային էլեկտրոնային առողջապահական ենթակառուցվածքը, ներդնում թվային լուծումներ և զարգացնում տվյալահենք վերլուծություններ՝ առաջ մղելով արհեստական բանականության կիրառումն ախտորոշմանն աջակցելու և կլինիկական գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»,- իր խոսքում առանձնահատուկ ընդգծել է նա։


Նախարարը հատկանշել է, որ արհեստական բանականության կիրառումը պետք է լինի անվտանգ, պատասխանատու և հասանելի բոլորին՝ ապահովելով մարդու վերահսկողությունն ու տվյալների պաշտպանությունը: Միջազգային համագործակցությանն անդրադառնալիս կարևորել եմ այն` որպես նորարարությունների ներուժը լիարժեք իրացնելու և առողջապահական ծառայությունների որակը բարելավելու հարթակ։