Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել

Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Բյուրակն գյուղի վարչական տարածքում իրականացվում է ապօրինի արդյունահանում։


 
Ստուգման նպատակով հոկտեմբերի 16-ին հիշյալ տարածք մեկնած համայնքային ոստիկաններն արձանագրել են, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, իրեն հատկացված սահմաններից դուրս՝ 800 քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակության տարածքում իրականացնում է ապօրինի հանքարդյունահանում։ Տարածքը, որտեղ աշխատում էին թրթուրավոր էքսկավատոր ու բազալտի սալեր կտրող հաստոցը և բազալտի խճաքար բարձած բեռնատարը վերցվել է պահպանության։


 
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
 


Հանգամանքները պարզվում են։