Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Այս մասին տեղեկատվություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում երկրների ղեկավարները քննարկել են ադրբեջանա-թուրքական երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական հարաբերությունների վրա հիմնված Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը կշարունակի զարգանալ և կբարձրանա ավելի բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Ադրբեջանի պետական անկախության վերականգնման 35-ամյակի առթիվ և նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել Անկարայում կայանալիք Տյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին։