Հայտնի են դարձել ադրբեջանցի հովվի՝ սահմանը հատելու և Հայաստան անցնելու մանրամասները

Ադրբեջանական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել Հայաստանի սահմանը հատած քաղաքացու վերաբերյալ։


Oxu.Az-ի փոխանցմամբ՝ սահմանախախտը Թովուզի շրջանի Չաթախ գյուղի բնակիչ է, որն աշխատում է որպես հովիվ։ Ըստ տեղեկությունների՝ տղամարդը պարբերաբար ալկոհոլ է չարաշահել։ Դեպքի օրը նա անասուններին արածեցնելու նպատակով գնացել է սահմանամերձ գոտի, որտեղ կրկին ոգելից խմիչք է օգտագործել, ինչից հետո հարբած վիճակում հատել է Հայաստանի պետական սահմանն ու ձերբակալվել Չինարի գյուղի մոտակայքում։


Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ ադրբեջանցի հովվին հայտնաբերելուց հետո տեղափոխել են Բերդ քաղաքի ռազմական ոստիկանություն։


Տեղեկությունը չի հերքել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։