Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտարարություն է տարածել՝ ուղղված ընտրություններին մասնակցող կուսակցություններին, դաշինքներին, ԶԼՄ-ներին և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին։
ԿԸՀ-ն հիշեցնում է, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունն ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24:00-ին։ Քվեարկության նախորդ օրը (լռության օր), ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև ժամը 20:00-ն, նախընտրական քարոզչությունն արգելվում է։
Այս պահանջի խախտումն առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:
«Ընտրության օրը պետք է ուշադրություն դարձնել հագուստին, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ»,- ասված է հայտարարության մեջ։
ԿԸՀ-ն կոչ է անում խստորեն պահպանել սահմանադրական օրենքից բխող կարգավորումները։