Քաղաքացիակենտրոն լրատվություն
Օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի գավաթակիր Արթուր Դավթյանը մարզական կարիերայում երկրորդ անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանն անգերազանցելի է եղել հենացատկի վարժությունում:
Հայաստանի առաջատար մարմնամարզիկը եզրափակիչում երկու փայլուն ցատկերի արդյունքում վաստակել է ամենաբարձր՝ 14.850 միավորը:
Աշխարհի կրկնակի չեմպիոնը որակավորման փուլը հաղթահարել էր 14.633 միավորով եւ երկրորդ տեղից դուրս եկել եզրափակիչ:
Արթուր Դավթյանը նախորդ անգամ աշխարհի չեմպիոն էր դարձել 2022թ.: