Խոշոր ավտովթար Երևանում. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է

Հոկտեմբերի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։


Ժամը 01:00-ի սահմաններում Հալաբյան-Էստոնական փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Արման Պ․-ի վարած «BYD» մակնիշի և դեռևս անհայտ անձի կողմից վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Արման Պ.-ն, նրա ուղևոր Երևանի բնակիչ 46-ամյա Տաթևիկ Ք․-ն և «Kia»-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 48-ամյա Կարեն Պ-ն և 48-ամյա Մարիաննա Ա.-ն, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։


«Kia»-ի կին վարորդ դեպքի վայրից դիմել է փախուստի։


Առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ իրենց մոտ տեղափոխված վիրավորներից մեկը՝ Մարիաննա Ա.-ն մահացել է, վերջինը ուներ 3 երեխա։