«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում հայտնաբերվել է ժամկետանց սնունդ

«Պարմա»-ի 7 խանութներում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անց ապրանքների վաճառքի 7 և առանց թույլտվության գովազդ տեղադրելու 1 դեպք։


«Տիտան»-ի 6 խանութներում՝ ժամկետն անց ապրանքների վաճառքի 6, Կառավարության սահմանած պահանջները չպահպանելու 1, համապատասխան թույլտվության բացակայությամբ ոգելից խմիչքների վաճառքի 1 և առանց թույլտվության գովազդ տեղադրելու 1 դեպք։