ԲԸՏՄ-ն ստուգում է նախաձեռնել Ջրվեժի աղբավայրում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պետական գերատեսչություններից ստացված գրությունների ու քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա հոկտեմբերի 12-ին ստուգում է նախաձեռնել «Անկոլո» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Ջրվեժի աղբավայրում։

Ինչպես հայտնել է տեսչական մարմինը, ստուգումը ներկայում ընթացքի մեջ է։

Ստուգման ավարտից հետո՝ արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։