Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հոկտեմբերի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը մոտ 35-40 տարեկան տղամարդ է, ով Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։