Ես կարծում եմ, որ Նարեկ Կարապետյանը պարզապես չի կարդում և իրեն խաբում են ու սխալ զեկուցում. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Նարեկ Կարապետյանի ելույթին.


«Ես հեռու եմ այն մտքից, որ Նարեկ Կարապետյանը կարդում է ու չի հասկանում։ Ես կարծում եմ, որ Նարեկ Կարապետյանը պարզապես չի կարդում և իրեն խաբում են ու սխալ զեկուցում (որպես կանոն՝ իր կողմից քաղաքական հայտ ներկայացնելուց հետո)։


Պարոն Կարապետյան, ասեք, թե որտեղի՞ց եք վերցրել գյուղատնտեսության մեջ այդ 10% անկման տվյալը։


Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են, սխալ են զեկուցել և չկա 10 տոկոսանոց անկում գյուղատնտեսության մեջ։ Վիճակագրական ծառայությունն արձանագրել է, որ ռուսական մեծածավալ սահմանափակումների ու ոչ բարենպաստ բնակլիմայական պայմանների (օրինակ ծիրանի ցածր բերք) ֆոնին մեր գյուղատնտեսությունը այս տարվա 9 ամիսներին կրճատվել է ընդամենը 4,8 տոկոսով, այն դեպքում, երբ սահմանափակումները սկսելու ժամանակ նույն «ուժեղները» մեր գյուղատնտեսության վախճանն էին գուժում»,- գրել է նախարարը: