Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ սոցիալական հարթակում իր անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից մարդկանց ուղարկվում են կեղծ հաղորդագրություններ։
«Խնդրում եմ ուշադիր լինել և չարձագանքել նմանօրինակ հաղորդագրություններին»,- գրել է Ռուբինյանը: